Շառլ Ազնավուրը ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի Իտալիայում կայանալիք համերգով
ՄշակույթՖրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի համերգով Իտալիայում:
Ինչպես հաղորդում է Italia.ru-ն, համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Վերոնայի «Արենա» մարզադաշտում:
«92-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին. իր անմոռանալի և եզակի ձայնով, որը նրան բերեց Շառլ Aznavoice կոչումը, երգի մեծ վարպետը հմայել է ավելի քան 94 երկրի բազմամիլիոնանոց հանդիսատեսին, իսկ նրա երգացանկը բաղկացած է 1200 երգից և 264 ալբոմից»,- գրում է կայքը: