Իմ լավագույն հիշողությո՞ւնը. Չեմպիոնների լիգայում հաղթանակն «Ինտերի» հետ. Մոուրինյու
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր կարիերայի լավագույն պահի մասին:
«Իմ լավագույն հիշողությո՞ւնը. Չեմպիոնների լիգայում հաղթանակն «Ինտերի» հետ:
Վառ հիշողություններ կան նաև 2004 թվականին «Պորտուի» հետ հաղթանակից: Ես անպայման պետք է չեմպիոն դառնայի. եթե չստացվեր, էլի կմնայի այդ թիմում:
«Ինտերում» փորձառու տղաներ էին հավաքված, ովքեր ցանկանում էին կարիերայի վերջում հաղթել: Մատերացիի, Տոլդոյի, Ձանետիի, Կորդոբայի, Կամբիասոյի վերջին շանսն էր: Այդ պահին բոլորը հասկանում էին, որ կամ հիմա, կամ երբեք»,- պորտուգալացու խոսքն է մեջբերել «Football Italia»-ն: