Միշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍպորտՄիշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիացին այս մասին հայտնել է Աթենքում կայացած ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ:
«Սա իմ վերջին ելույթն է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում»,-ասել է Միշել Պլատինին:
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը այս պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից: ՖԻՖԱ-ն Միշել Պլատինիին որակազրկել էր 8 տարի ժամկետով: Ֆրանսիացին չէր կարողանա այդքան ժամանակ զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, սակայն վերջինս իր հերթին բողոքարկել էր ՖԻՖԱ-ի կայացրած որոշումը: Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը ֆրանսիացու որակազրկումը կրճատել է մինչև 4 տարի: