Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:
Թբիլիսում ընթացող ըմբշամարտի աշխարհի պատանիների առաջնության 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանն արժանացել է բրոնզե մեդալի: Վերջինս մեկնարկային գոտեմարտերում գերազանցել է ադրբեջանցի և ուկրաինացի ըմբիշներին խոշոր՝ 8:0 հաշվով: Սակայն քառորդ եզրափակիչում Պողոսյանը զիջել է իրանցի մարզիկին, ով հասել է առաջնության եզրափակիչ: Այս դեպքում Պողոսյանը հնարավորություն է ստացել մրցելու բրոնզե մեդալի համար: Սփոփիչ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է պորտուգալացի մարզիկին 8:0 հաշվով, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության է հասել ճապոնացի մարզիկի նկատմամբ՝ դառնալով աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշերը՝ Սամվել Գրիգորյանը (50 կգ), Շանթ Խաչատրյանը (54 կգ), Տիգրան Մինասյանը (58 կգ) և գերծանր քաշային (100 կգ) Հովհաննես Մաղաքյանը ձեռնունայն են մնացել: