Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը խորացել է
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիում խորացրել է նախկինում ստացած վնասվածքը և կարող է 10 օր բաց թողնել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է « The Times»-ը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը վնասվածքը ստացել էր օգոստոսի 31-ին Չեխիայի ընտրանու հետ ընկերական խաղում, Մարեկ Սուխիի հետ բախման հետևանքով: Մանչեսթերյան դերբիում Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել առաջին խաղակեսից հետո: