«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալը քանդել է աչքերի կոպերի կարերը
Հասարակություն«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալը, որ օրեր առաջ կարել էր աչքերի կոպերը, քանդել է կարերը: Այս մասին հայտնեցին ՔԿՎ մամուլի ծառայությունից:
ՔԿՎ-ից հայտնեցին, որ տղամարդը կարերը քանդել է նախօրեին: Նա բողոքում էր իր տեսակցության սահամնափակումներից: ՔԿՎ-ից հայտնեցին, որ լրացրել էր նրա ամսական տեսակցությունների թիվը, հերթական տեսակցությունից հետ ուներ տույժ, այդ պատճառով չի թույլատրվել արտահերթ տեսակցություն: