Գլխավոր դատախազի թեկնածուն ըմբռնմամբ է մոտենում օբյեկտիվ քննադատությանը
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը ըմբռնմամբ է մոտենում օբյեկտիվ քննադատությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կայացած լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից հնչեցրա ծ քննադատություններին, Արթուր Դավթյանն ընդգծեց, որ խորհրդարանի վստահությանն արժանանալու դեպքում իր աշխատանքային գործունեության ընթացքում ուշադրության է արժանացնելու օբյեկտիվ քննադատությունները:
Հարցին, թե ո՞ր պատգամավորի քննադատությունն է օբյեկտիվ եղել, գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց. «Թույլ տվեք այդ մասին հիմա չբարձրաձայնել: Ես դեռ առիթ կունենամ իմ եզրափակիչ խոսքում անդրադառնալու որոշ հարցադրումների: Իսկ իմ վերաբերմունքին դուք ականատես կլինեք իմ հետագա գործունեության ընթացքում»: