Նախկին ԲՀԿ-ականը
ՀասարակությունՄարզերում նախընտրական քարոզարշավի ընթացքին ծանոթանալու նպատակով մեր թղթակիցը այցելել էր Արարատի մարզի 17-րդ ընտրատարծքային հանձնաժողով։ Թեկնածուների հետ զրույցի ընթացքում մեր թղթակցի ուշադրությունը գրավեց մի երիտասարդ, ով պարզվեց Արարատի մարզի Շահումյան գյուղի ավագանու թեկնածու Արարատ Հակոբյանն էր։ Զրույցի ընթացքում Արարատը անկեղծացավ և պատմեց, որ առաջադրված չէ որևէ կուսակցությունից, չնայած որ ոչ այդքան վաղ անցյալում հանդիսացել է Արտաշատ քաղաքի ԲՀԿ Երիտասարդների միության նախագան, նախորդ ընտրություններում առաջադրվել է կուսակցության կողմից և ընտրվել, սակայն այս անգամ ինքնաառաջադրված է։
Հարցին թե որն էր կուսակցության շարքերը լքելու պատճառն ու դժգոհությունը, նա պատասխանեց. «Որևէ դժգոհություն չունեմ, ըմդհակառակը, շատ շնորհակալ եմ իմ նախկին գործնկերներից՝ ժամանակին ինձ քազաքական հարթակ տրամադրելու համար, ներկայումս բոլորի հետ նույնպես կապի մեջ եմ, ասեմ ավելին՝ շատերի հետ լավ ընկերներ ենք»։
Իսկ այն հարցին, թե ի վերջո, որն էր հեռանալու պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց. «4 տարի էր ինչ հանդիսանում էի ԲՀԿ Երիտասարդների միության Արտաշատ քաղաքի նախագան, դա բավարար էր ինձ համար, այժմ ուզում եմ մեկ այլ երիտասարդի հնարավորություն տալ, քանի որ այդ տարիներին երիտասարդների հետ աշխատելու ընթացքում, նկատել եմ, որ Արտաշատ քաղաքում և հարակից գյուղերում կան շատ կրթված, ինտելեկտուլ և հեռանկարային երիտասարդներ»։
Նշենք նաև, որ Արարատը 25 տարեկան է, մասնագիտությամբ՝ գինեգործ։