ՉԼ, G խումբ․ «Լեսթեր»-ը կանցկացնի առաջին խաղը Չեմպիոնների լիգայում
ՍպորտԱնգլիական «Լեսթեր Սիթի»-ին իր ֆուտբոլային պատմության մեջ առաջին հանդիպումը կանցկացնի չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Անգլիական ակումբը G խմբում հյուրընկալվելիս իր ուժերն է չափելու բելգիական «Բրյուգե»-ի հետ: Այս խմբում 3 միավորի համար կպայքարեն նաև պորտուգալական «Պորտու»-ն ու դանիական «Կոպենհագեն»-ը:
«Լեսթեր Սիթի»-ն անհաջող է սկսել Անգլիայի 2016-2017 թվականների առաջնությունը: 4 խաղից հետո Կլաուդիո Ռանիերիի թիմը վաստակել է ընդամենը 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի ստորին մասում: «Բրյուգե»-ն ևս անհաջող է սկսել Բելգիայի առաջնությունը: 6 խաղից հետո թիմը ակտիվում ունի ընդամենը 7 միավոր և մրցաշարային աղյուսակում գտնվում է 10-րդ հորիզոնականում: 2 ակումբն իրենց պատմության ընթացքում միջազգային ասպարեզում չեն հանդիպել: Դիմակայությունում ֆավորիտը «Լեսթեր Սիթի»-ն է: «Բրյուգե»-ն անգլիական ակումբների հետ եվրոգավաթներում հանդիպել է 9 անգամ. 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն: «Լեսթեր»-ը եվրոգավաթներում երբևէ հանդես չի եկել:
«Պորտու»-ն ու «Կոպենհագեն»-ը միմյանց հետ հանդիպումներ եվրոգավաթներում չեն ունեցել: Պորտուգալիայի առաջնությունում Նունու Սանտուի թիմը 4 տուրից հետո ունի 9 միավոր և գտնվում է 4-րդ տեղում: Դանիայի առաջնությունում տեղի է ունեցել 8 տուր և մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: «Կոպենհագեն»-ը հավասար միավորներ ունի «Բրոնդբյու»-ի հետ պայքարում: Այս դիմակայությունում ֆավորիտը «Պորտու»-ն է:
«Կոպենհագեն»-ը եվրագավաթներում պորտուգալական ակումբների հետ հանդիպել է 2 անգամ. 1 ոչ-ոքի, 1 պարտություն: Իսկ ահա «Պորտու»-ն դանիական ակումբների հետ հիանալի արդյունք ունի՝ 3 խաղ և 3 հաղթանակ: