Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են էժանանալ
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կազմել է 474.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.02 դրամ (նվազել է 0.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.20 դրամ (նվազել է 2.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.29 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 291.99 դրամ, ոսկի՝ 20,171.7 դրամ, պլատին՝ 15,940.47 դրամ։