Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է 3 խաղ բաց թողնել
ՍպորտՀայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիայի ընտրանու հետ խաղում վնասվածք էր ստացել, սակայն հասցրել էր ապաքինվել՝ մասնակցելով մանչեսթերյան դերբիին:
«The Times»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստի վնասվածքը զգացնել է տվել:
Պարբերականը հաղորդում է, որ Մխիթարյանը խորացրել է վնասվածքը և մոտավորապես 10 օրով կբացակայի:
Ըստ ամենայնի՝ նա չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա 3 հանդիպումներին «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ: