ՀՀ ոստիկանությունում քննարկել են Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ համագործակցությունը
ՀասարակությունՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլին:
Ողջունելով հյուրերին` Արամ Զաքարյանը բարձր է գնահատել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ոստիկանության միջև առկա համագործակցության մակարդակը և հույս հայտնել, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն էլ ավելի զարգանալ ու ամրապնդվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, իր հերթին Ֆիլիպ Ֆլյուրիին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հաստատել Զինված ուժերի ժողովրդավարական վեր ահսկողության կենտրոնի՝ ոստիկանության հետ համագործակցության պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ոստիկանության միջև 2016 թվականի տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը և այն հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը, որոնցով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ: