Պիրլո. Պոգբային վաճառելու Յուվենտուսի որոշումը ճիշտ էր
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն մեկնաբանել է ակումբի որոշումը Պոլ Պոգբային վաճառել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Ճիշտ ընտրություն էր «Յուվենտուսի» համար, եթե տեսնենք, թե ում է ակումբը ձեռք բերել: Այսպիսի տրանսֆերներից հետո ակումբը պատրաստ է ցանկացած մրցաշարում հաղթելուն:
Եթե նայենք, ապա Իտալիայի առաջնությունն այնքան էլ վատը չէ, սակայն տրանսֆերային շուկան ցուցադրեց, որ «Յուվենտուսը» մի գլուխ բարձր է մյուսներից: Այժմ նույնպիսի վիճակ է, ոնց որ Ֆրանսիայում: «Յուվենտուսն» առանձին լիգայում է խաղում, ինչպես և ՊՍԺ-ն»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը: