Դոլարը և եվրոն կրկին արժեզրկվել են դրամի նկատմամբ
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 14-ին կազմել է 474.00 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.02 դրամ՝ նվազելով 0.01 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 626.20 դրամ է՝ նախորդ օրվա համեմատ այն նվազել է 2.32 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 14-ին կազմել է 7.29 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկումը 0.03 դրամ է:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 291.99 դրամ, ոսկի՝ 20,171.7 դրամ, պլատին` 15.940.47 դրամ։