«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը բաց կթողնի մեկ ամիս
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Ֆիլ Ջոնսը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ մեկ ամիս: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ նշելով, որ ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասել է ծնկահոդի ջլերը եւ չի օգնի թիմի առաջիկա հանդիպումներում, փոխանցում է telegraph-ը:
Ֆիլ Ջոնսը խաղադաշտ դուրս չի եկել այս տարվա հունվարի 2-ից: Նա փոխարինվել էր «Սուոնսիի» (2:1) դեմ հանդիպման ընդմիջմանը:
Հիշեցնենք, որ առաջիկա հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդին» չի օգնի նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի վնասվածքը կրկնվել է: Նա ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավում կայացած ընկերական խաղում եւ փոխարինվել էր 38-րդ րոպեին: Նախապես նշվում էր, որ վերականգնման համար պահանջվելու է 7-10 օր: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղը:
Մանչեսթերյան դերբիում Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց ընդմիջմանը: Բրիտանական մամուլի համաձայն, հայ ֆուտբոլիստի վնասվածքը կրկնվել է։