Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի դեմ էլեկտրոնային արշավ է սկսվել
ՀասարակությունՀայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված մեխանիզմն արդեն էլեկտրոնային արշավ է սկսել երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի դեմ:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` նրանք կոտրել են ֆիլմի գլխավոր էջը IMDB կայքում (ֆիլմերի ինտերնետային տվյալների բազա):
Մոտ 65 000 մարդ ցածր և բացասական գնահատական է տվել ֆիլմին` կինոնկարի դիրքն ու արժեքը նվազեցնելու նպատակով: Առանց ֆիլմը դիտելու նման գնահատական տալը, այն էլ նման քանակությամբ՝ խոսում է կանխամտածված քարոզարշավի իրագործման մասին:
Հիշեցնենք, որ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո ֆիլմի թրելերը 2 օրում 1 մլն-ից ավելի դիտումներ է ունեցել համացանցում, իսկ ֆիլմի օգտին քվեարկել հնարավոր է IMDB կայքում: