Դժբախտ պատահար Ճոճկանում. տրակտորն սկսել է շարժվել, վազել է, որ հասնի՝ շրջվել է իր վրա (ֆոտո)
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Լոռու մարզի Ճոճկան գյուղում սեպտեմբերի 14-ի երեկոյան նույն գյուղի բնակիչ 65-ամյա Ժորա Վարդանյանը դժբախտ պատահարի զոհ է դարձել: NEWS.am-ի հետ զրույցում Ճաճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը նշեց, որ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս Ժորա Վարդանյանը տրակտորը կանգնեցրել է հանդամասում, որն էլ քիչ անց սկսել է հետընթաց շարժվել: 65-ամյա տղամարդը վազել է տրակտորի հետեւից, որպեսզի այն կանգնեցնի, սակայն, այն շրջվել է նրա վրա: Ժորա Վարդանյանը տեղում մահացել է:
«Կարտոֆիլ քանդելիս են եղել, տրակտորը կանգնեցրել է, որն էլ սկսել է շարժվել, վազել է, որ հասնի ու կանգնեցնի, շրջվել է, ինքն էլ մնացել է տակը ու այդպես մահացել է»,-ասաց գյուղապետը: