Գվարդիոլա. Մեր խաղացողներն արժանի են միայն ծափահարության
ՍպորտՄրցաշրջանի մեկնարկում ցուցադրած խաղի եւ արդյունքի համար մեր թիմի խաղացողներն արժանի են միայն ծափահարության, ասել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակի մասին:
«Հույս ունեմ, որ նույն արդյունքին կհասնենք նաեւ «Բարսելոնայի» եւ «Սելթիկի» դեմ հանդիպումներում: Շատ երջանիկ եմ, քանի որ գիտեի, թե ինչքան բարդ ու կարեւոր է հանդիպումը «Բորուսիայի» հետ: Եթե տանը միավորներ չվաստակեինք, ապա շատ ծանր կլիներ հետագա պայքարը «Բարսելոնայի» եւ «Սելթիկի» հետ: Այս պահին սա մրցաշրջանի մեկնարկի ամենակարեւոր հանդիպումն էր: Մենք ագրեսիվ էինք եւ գերիշխում էինք խաղադաշտում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Կատալոնացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» 7-րդ հաղթանակը տարավ 7 պաշտոնական հանդիպումներում: