ՀՀ Ոստիկանապետի ներկայացրած օրինագծերի փաթեթը արժանացել է գործադիրի հավանությանը
ՀասարակությունՔրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը , որը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՀՀ Ոստիկանապետը, արժանացել է գործադիրի հավանությանը:
Օրինագծերի փաթեթը ենթադրում է ի հայտ եկած նոր՝ 657 թմրամիջոցների տեսակների նկատմամբ հսկողություն սահմանելու և նրանց անօրինական շրջանառության համար քրեական, վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սահմանում: