Ռոնալդու․ Չէի կարող տոնել «Սպորտինգին» խփած գոլս
Սպորտ«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Սպորտինգի» հետ հանդիպման (2:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է, թե ինչու չի տոնել գոլը։
-Ինձ համար «Սպորտինգի» խաղն անակնկալ էր։ Իսկ «Ռեալն» այսպիսին է․ ակումբի լեգենդար պատմության մի մասն են կազմում վերջին րոպեներին տոնած հաղթանակները։ Այս հանդիպումը մեզ համար նախազգուշացում է ապագայի համար։ Մենք չենք կարող այդպես հանգիստ խաղալ, հակառակ դեպքում ամեն ինչ վատ կլինի։
Ես չէի կարող տոնել գոլս, քանի որ այս ակումբը ձևավորել է ինձ որպես ֆուտբոլիստի։ «Սպորտինգն» իմ սրտում տեղ ունի, և ես շատ եմ հարգում ակումբի անձնակազմին,-խաղից հետո ասել է պորտուգալացի ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Ռոնալդուն «Սպորտինգի» գլխավոր թիմում խաղացել է 2002-2003 թվականներին։