Զիդանը՝ Մորատայի և Խամեսի մասին
Սպորտ«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Սպորտինգի» հետ հանդիպումից (2:1) հետո կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի և հարձակվող Ալվարո Մորատայի խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
-Այս պահին Խամեսը մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ, բայց կարող է խաղալ նաև մեկնարկային կազմում։ Ես ֆուտբոլիստին գնահատում եմ ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Խամեսն իր պարտականությունները լավ է կատարում, գոհ եմ նրանից։
Ինչ վերաբերվում է Մորատային՝ հարձակվողներից միշտ գոլեր են պահանջում, բայց ես գոհ եմ նաև նրա աշխատանքից։ Այս անգամ առանցքային եղավ Մորատայի խփած գոլը, վաղն առանցքային դեր կունենա Բենզեման, հետո՝ մեկ ուրիշը,- Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից։