Դոլարն արժեզրկվել է, եվրոն, ռուբլին, ֆունտը` արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 15-ին կազմել է 473.96 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.04 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.62 դրամ է, աճել է 1.42 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 15-ին կազմել է 7.30 դրամ`նախորդ օրվա համեմատ արժևորվել է 0.01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 290.13 դրամ, ոսկի՝ 20,141.05 դրամ, պլատին` 15.725.79 դրամ։