Ռոյ Քին. Յուրահատուկը Գվարդիոլան է
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսպաշտպան Ռոյ Քինը բարձր է գնահատում «Մանչեսթեր Սիթիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը:
Գվարդիոլայի գլխավորությամբ «Քաղաքայինները» հաղթանակ են տոնել Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնության մեկնարկային 4 խաղերում եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում:
«Մանչեսթերում այժմ կա երկու մարզիչ: Մոուրինյուն կարծում է, որ ինքը յուրահատուկ է, սակայն ես յուրահատուկ եմ համարում Գվարդիոլային:
Մենք նախկինում տեսել ենք թե ինչպես է «Մանչեսթեր Սիթին» հաջող սկսում մրցաշրջանը եւ հետո կամաց-կամաց զիջում իր դիրքերը: Չեմ կարծում, թե նույնը կրկնվի նոր մարզչի գլխավորությամբ», - Քինի խոսքն է մեջբերել Goal.com-ը: