Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Եվրոպացի փորձագետները բարձր են գնահատել ՀՀ ոստիկանության աշխատանքը

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը սեպտեմբերի 15-ին հանդիպել է  Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Միա Տոմինենի և Հեդեր Հութանենի հետ։ Հանդպումն անցկացվել է «Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Վահե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այցելության համար և պատասխանեց փորձագետների առաջ քաշած հարցերին` ներկայացնելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը, ծառայողական քննությունների իրականացման ընթացակարգը: 

Վ. Հարությունյանը հայտնեց, որ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանված են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով: Ոստիկանության ծառայողների կողմից հիշյալ կանոնների խախտումների դեպքերում վերջիններս ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ կարգապահական կոպիտ խախտումների դեպքերում ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում և տույժի տեսակը որոշվում է ոստիկանությունում 2013 թվականից գործող կարգա պահական հանձնաժողովի կողմից: 

Վահե Հարությունյանը միաժամանակ նշեց, որ Հանձնաժողովի դերը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շատ է կարևորում, քանի որ ոստիկանությունում նշված հանձնաժողովի առկայությունը վկայում է ոստիկանության թափանցիկ և հրապարակային գործելաոճի մասին: Հանձնաժողովի աշխատանքների համակարգման ու իրականացման պարտականությունը ՀՀ ոստիկանության պետի հրամանով դրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության վրա: Հիշյալ հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Վ. Հարությունյանը ներկայացրեց ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը, անդամների ընտրության և Հանձնաժողովում գործերի քննության կարգն ու միաժամանակ հայտնեց, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիսանում են հանձնաժողովի լիիրավ անդամներ: 

Վ.Հարությունյանը միաժամանակ հայտնեց, որ ծառայողական քննությունների ընթացքում հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում ծառայողական քննությունների նյութերն ուղարկվում են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ծառայողական քննության ընթացքը կասեցվում է` մինչև հատուկ քննչական ծառայությունում վերջնական որոշում կայացվելը: Ծառայողական քննությունների լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և նախաքննական այլ մարմինների հետ:

Վ. Հարությունյանը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներին հայտնեց նաև, որ բացի ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությունից, ոստիկանությունում գործում է նաև «1-02» ծառայությունը: Հիշյալ երկու ծառայություններին քաղաքացիների կատարած յուրաքանչյուր ահազանգ սահմանված կագով քննարկվում է և տրվում համապատասխան ընթացք:

Ամփոփելով հանդիպումը` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Միա Տոմինենն ու Հեդեր Հութանենը բարձր գնահատեցին ժողովրդավարության, իրավակարգի, ոստիկան-քաղաքացի փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքը, ինչպես նաև` ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի առկայության և դրա կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընդգրկված լինելու փաստը: Միաժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին այն կապակցությամբ, որ Երևանն իրենց մոտ թողել է անվտանգ, բարեկարգ և ապահով քաղաքի տպավորություն»:

 

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»