Ժոզե Մոուրինյո. Մրցակիցը միակ գոլը խփեց խաղից դուրս վիճակից
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի առաջին տուրում հոլանդական «Ֆեյենորդից» կրած արտագնա պարտությունը նվազագույն հաշվով:
«Իհարկե, ես դժգոհ եմ: Կրեցինք պարտություն, որին արժանի չէինք: Մենք փորձում էինք հաղթել, իսկ նրանք՝ չպարտվել: Մեզ համար կրկնակի ցավալի է, քանի որ մրցակիցը միակ գոլը խփեց խաղից դուրս վիճակից:
Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» կլինի մի թիմ, որին բոլորը կցանկանան հաղթել: Ակնհայտ է, որ այսօր որոշ ֆուտբոլիստներ մյուսներից լավ խաղացին: Ոմանց համար սա մրցաշրջանի առաջին հանդիպումն էր»,- պորտուգալացի մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածքի պատճառով չէր մեկնել Հոլանդիա: