Ինեսսա Սրապիոնյանը գտնվել է
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Երեւանի բնակչուհի, երեք օր անհետ կորած համարվող Ինեսա Սրապիոնյանին գտել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից` նշելով, որ իրենց ծնողներն են տեղեկացրել, որ աղջկան գտել են, նա դեռ Ոստիկանություն չի ներկայացել, դեռ հայտնի չէ, թե որտեղ է գտնվել:
Ինեսան Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի է, նա սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել:
Ինեսա Սրապիոնյանը ԵՊԲՀ-ի շրջանավարտ է, ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին, նաեւ նրա հարսնաքուրը: