Կարեն Ավագյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն
ՍպորտԼեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումՀայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը:
Մինչեւ 17 տարեկանների պայքարի 85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կարեն Ավագյանը, որը երկամարտում հավաքել է 330 կգ (150+180): Ընդ որում՝ երկամարտում նա 24 կգ գերազանցել է երկրորդ տեղը գրաված լեհ Յակուբ Միխալսկուն:
85 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանը երկամարտի 285 կգ (130+155) արդյունքով գրավել է չորրորդ տեղը:
Ավելի վաղ Լեհաստանում Եվրոպայի պատանեկան չեմպիոն էր դարձել Կարեն Մարգարյանը, որը մինչեւ 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում գրանցել էր 280 կգ (130+150) արդյունք՝ բարելավելով իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդները: