ESPN. Մոուրինյոն վտանգեց Մխիթարյանի առողջական վիճակը
ՍպորտESPN-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում մեկնարկի և հիմնական կազմում ընդգրկվելու հարցին:
«Մխիթարյանն ընդգրկվեց «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում: Մոուրինյոն շատ անսպասելի որոշում էր կայացրել, եթե հաշվի առնենք, որ մինչ այդ այլ խաղերում Հենրիխը դուրս էր գալիս փոխարինման, իսկ տվյալ դեպքում նա նաև վնասվածք էր ստացել Չեխիայի հավաքականի դեմ խաղում և մինչև վերջին պահը նրա մասնակցությունը հարցական էր:
«Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում Մխիթարյանն անհաջող խաղաց: Նա կորցնում էր դիրքը և բախվում պաշտպաններին: Վնասվածքից վերականգնվող և Պրեմիեր լիգային նոր հարմարվող Հենրիխը պատրաստ չէր մասնակցել դերբիին:
Բացի այդ, Մոուրինյոն նաև վտանգեց Մխիթարյանի առողջական վիճակը, քանի որ ֆուտբոլիստի վնասվածքը կրկնվեց և նա բաց կթողնի 10 օր»,- գրում է ESPN-ը: