ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է Միացյալ շտաբի պետին
ՀասարակությունՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Սիդորովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպմանը քննարկվեց հոկտեմբերի 14-ին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և դրան նախորդող՝ կանոնադրական մարմինների նիստի օրակարգերում ներառված՝ ռազմական համագործակցությանն առնչվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև ՀԱՊԿ պաշտպանական բաղադրիչի հետագա զարգացման հեռանկարային ուղղություններին: