Կարեն Կարապետյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել կառավարության աշխատակազմում
ՀասարակությունՆորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ կառավարության աշխատակազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Ինչպես հաղորդում է egov.am կայքը, Կարեն Կարապետյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի, Արամ Անանյանը և Գագիկ Խաչատրյանը` խորհրդականի, Տիգրան Կարապետյանը` վարչապետի օգնականի պաշտոններից:
Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: