Մոուրինյոյի պաշտոնանկության հավանականությունը մեծացել է. Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը երկու անընդմեջ պարտությունից հետո բուքմեյքերների համար դարձել է ավելի հավանական:
Եթե մինչեւ Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիից» (1:2) եւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում հոլանդական «Ֆեյենորդից» (0:1) կրած պարտությունները Մոուրինյոյի պաշտոնանկության հավանականության գործակիցը 25.00 էր, ապա այդ պարտություններից հետո նվազել է մինեւ 12.00:
Հիշեցնենք, որ Անգլիայի անցած առաջնության 16-րդ տուրից հետո Ժոզե Մոուրինյոն հեռացվել էր Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Թիմն այդ պահին 16-րդ տեղում էր:
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Ուոթֆորդին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին: