Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան


Ի՞նչ նոր զինատեսակներ են ցուցադրվելու սեպտեմբերի 21-ին, և որո՞նք են դրանց առավելություններն ու թերությունները (Photo)

Բլոգ
Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Երեկ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ֆեյսբուքը հեղեղեցին քաղաքացիների կողմից լուսանկարված զինտեխնիկայի նոր նմուշները, որոնք մտել էին Կենտրոն, որպեսզի մասնակցեն զորահանդեսի փորձին։ Հանրության մոտ էյֆորիա առաջացրեցին հատկապես Սմերչ և Իսկանդեր համակարգերը, բայց սրանք միակ նոր զինատեսակները չէին մեր սպառազինության կազմում, որոնք երևացին երեկ երևանյան փողոցներում։ Կային նաև մի շարք այլ զինատեսակներ, որոնք պակաս արդիական ու առնվազն պակաս կիրառական չեն, եթե վաղը նոր սրացում լինի շփման գծում։ Ստորև կթվարկեմ դրանք ու կքննարկեմ դրանց առավելություններն ու թերությունները։

Սմերչ

Առաջին ու ամենաբուռն արձագանքը առաջացրեցին հենց այս համակարգերը, ինչն անձամբ ինձ համար զավեշտալի է։ Բանն այն է, որ հայ հանրության մի զգալի շերտի համար (Рен ТВ-ի թեթև ձեռքով) Սմերչն ընկալվում է որպես ատոմային ռումբից հետո ամենահզոր զինատեսակ, մինչդեռ դա, մեղմ ասած, այդպես չէ։ Սմերչն անգամ ունիկալ համակարգ չէ իր դասակարգում, այն աչքի չի ընկնում ո՛չ ճշգրտությամբ, ո՛չ էլ բացառիկ հեռահարությամբ։ Զենքի շուկայում վաղուց առկա են համանման ալ զինատեսակներ, որոնք էապես գերազանցում են Սմերչին տարբեր պարամետրերով (հատկապես ամերիկյաններն ու չինականները)։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել ՆԱՏՕ-Վարշավյան պակտ մասշտաբի պատերազմների համար, որտեղ պետք է լինեին զորքերի ու սմերչների հսկայական կուտակումներ, իսկ Արցախյանի պես լոկալ կոնֆլիկտի պարագայում այն ավելի շուտ քարոզչական-բարոյահոգեբանական դերակատարություն ունի, քան անմիջական ռազմական-կիրառական։

Բուկ-Մ1

 
Այս ՀՕՊ համակարգերը բավականին հզոր են ու իրենց արդյունավետ դրսևորել են մի շարք կոնֆլիկտներում։ Վերջին տարիների կիրառության հաջող փորձերից կհիշատակեի 2008 թվականի վրաց-ռուսական կոնֆլիկտի ժամանակ խոցված ռուսական ռազմավարական ռմբակոծիչը, ինչպես նաև 2014 թվականին Դոնբասի երկնքում խոցված քաղաքացիական Բոուինգը։

Ստրելա-10

 
Եվս մեկ ՀՕՊ համակարգ, որը նախատեսված է ցածր թռչող թիրախների ոչնչացման համար, առավելապես՝ ուղղաթիռների ու գրոհիչների։ Իրեն բավականին արդյունավետ է դրսևորել Ուկրաինայի արևելքում և Պարսից ծոցում։ Իր մարտավարա-տեխնիկական պարամետրերով այն գուցե ամենաժամանակակիցն ու ամենաարդյունավետը չէ աշխարհում, բայց բավականին մատչելի է, հուսալի, ու հաշվի առնելով մեր հակառակորդի զինանոցը՝ լիովին ունակ է կատարելու այն մարտական խնդիրները, որոնք դրված են այս համակարգերի առջև։

Ինֆաունա

Ռադիոհետախուզության և ռադիոէլեկտրոն պայքարի գումարտակային միջոց, որն, ըստ իս, բոլոր նոր ձեռքբերումներից ամենամեծ կիրառական նշանակությունն ունի մեզ համար։ Բացատրեմ․ ի թիվս այլ բաների՝ այս համակարգերը կարող են արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել Ապրիլյան սրացման ժամանակ իսկական գլխացավանք դարձած ադրբեջանական ԱԹՍ-ների ու Հարոփների դեմ։

Իսկանդեր

Սա արդեն լուրջ է։ Իսկանդերներն օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր են, որոնք շատ բարդ է որսալ ՀՕՊ ու ՀՀՊ համակարգերով։ Ավելին, Իսկանդերների արտահանումը արգելված է ՄԱԿ-ի՝ Միջուկային սպառազինության ու դրա կրիչների չտարածման մասին կոնվենցիայով, որովհետև, այո՛, Իսկանդերները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Չգիտեմ, թե ինչն է ստիպել Ռուսաստանին գնալ նման ռիսկի ու միջազգային աղմուկի, բայց փաստացի մենք արդեն ունենք Իսկանդեր։ Այլ հարց է, որ այս զինատեսակն ավելի շուտ կոչված է կատարելու այն դերակատարությունը, ինչ կատարում էր ատոմային ռումբը Սառը պատերազմի ժամանակ։ Ասել է թե՝ այն ձեռք են բերել ոչ այնքան կիրառելու, որքան Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելու համար։
 
Թվարկվածները միայն մի մասն են կազմում այն ամենի, ինչ ցուցադրվելու է զորահանդեսին։ Ըստ ամենայնի՝ կցուցադրվի նաև Սոլնցեպյոկ համակարգ և նոր ԱԹՍ-ներ (հնարավոր է՝ նաև հարվածային)։ Էլ չխոսեմ ստանդարտ սպառազինության և այն զինատեսակների մասին, որոնք արդեն քանիցս ցուցադրվել են։ Բայց գուշակություններ չանենք ու սպասենք սեպտեմբերի 21-ին։
 
Այս պահի դրությամբ դեռ վաղ է շատ հեռուն գնացող հետևություններ անել ու չափազանց ոգևորվել, բայց կարող ենք փաստել, որ նշված զինատեսակների առակայությունը որքան հաճելի անակնկալ էր մեր հանրության համար, նույնքան տհաճ «աչքալուսանք» էր հակառակորդի համար։
 
Նյութի աղբյուրը 
 
Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան