Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել նշելու ընկերակցության հիմնադրման 95-ամյակը:

Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կա պերի վարչությունից, պատվիրակության կազմում են աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95-ամյակը և ուրախություն հայտնել, որ այդ հոբելյանը նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի օրերին, ինչը հնարավորություն կտա մասնակից լինելու տոնական միջոցառումներին:

Նախարարի պաշտոնակատարը գնահատանքի և երախտագիտության խոսք է ասել «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության գործունեության մասին՝ մասնավորապես նշելով. «Երբ 1921 թվականին Միհրան և Զաբել Կարագյոզյաններն ի հիշատակ իրենց վաղամեռիկ որդու՝ Հովարդի, հիմնադրեցին «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբուկներին օգնելու նպատակով, հավանաբար չէին մտածում, որ իրենց կազմակերպությունն այսքան երկար կյանք կունենա: Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր շարունակեցին այդ շնորհակալ գործը՝ 95 տարի հոգ տանելով տարբեր պատճառներով դժվարության մեջ հայտնված հայ մանուկների խնամքի, բուժման և կրթության մասին:

Դուք առաջիններից էիք, որ ամենադժվար ժամանակներում հաստատվեցիք Հայաստանում և գործունեություն ծավալեցիք Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Լեռնային Ղարաբաղում: Մեծապես կարևորում եմ հատկապես երեխաների առողջության պահպանմանն ուղղված ձեր գործունեությունը, քանի որ ինչքան առողջ լինեն մեր երեխաները՝ այնքան ամուր և առողջ կլինի Հայաստանի ապագան»:

Այնուհետև, նախարարի պաշտոնակատարը խոսել է հայության առջև ներկայում ծառացած մարտահրավերների մասին՝ առանձնացնելով հատկապես սիրիահայության հիմնախնդիրները: Ներկաներին ծանոթացնելով ՀՀ կառավարության կողմից սիրահայությանը ցուցաբերվող աջակցության մասին՝ Հրանուշ Հակոբյանն ասել է. «Գիտեմ, որ «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությունը աջակցում է Սիրիայում և աշխարհի տարբեր երկրներում հայտնված սիրիահայությանը, սակայն գնահատելի կլինի, եթե ընկերակցությունն իր 95-ամյա հոբելյանը նշանավորի նաև Հայաստանում հաստատված սիրահայությ ան համար բարեգործական նախաձեռնություններով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական կազմակերպության նախագահ Մայքլ Հարությունյանը նշել է. «Մենք 95 տարվա ընթացքում արել ենք մեր կարելին: Այսօր Հայաստան ենք եկել աշխարհի տարբեր երկրներում գործող մեր ընկերակցության մասնաճյուղերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ նրանք բոլորն էլ գիտակցում են իրենց աշխատանքի կարևորությունը և նվիրումով պիտի շարունակեն Կարագյոզյան ընտանիքի գործը»: Իրենց տարածաշրջաններում իրականացվող աշխատանքների մասին խոսեցին նաև «Կարագյոզյան» ընկերակցության Սիրիայի մասնաճյուղի ղեկավար Պետրոս Դարակչյանը, Լիբանանի մասնաճյուղի ղեկավար Սերոբ Օհանյանը և ուրիշներ:

Հանդիպման ավարտին մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով «Հովարդ Կարագյոզյան» ընկերակցության 95 և Հայաստանի Հանրապետության 25 ամյակների առթիվ՝ Հրանուշ Հակոբյանը շեշտել է. «Սփյուռքահայությունը երկու կարևոր առաքելություն ունի. նախ իր հզոր ներուժը ծառայեցնի աշխարհում Հայաստանի և հայության պատիվը բարձր պահելուն և երկրորդ՝ աջակցի Հայաստանի և հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մենք բոլորս աչքի լույսի պես պետք է պահենք-պահպանենք մեր Հայրենիքը՝ ապագա սերունդների համար»:

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայերենի իմացության և Հայաստանի հետ անմիջական շփումների անհրաժեշտությանը, որոնք ազգային ինքնության պահպանման ամենակարևոր պայմաններն են:

 

Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համար