Սամվել Բալասանյանն իրավունք ունի իր ծննդյան տարեդարձը նշել ընտանիքի հետ.մամուլի խոսնակ
«Պարոն Բալասանյանի արձակուրդը պլանավորված է եղել նախապես: Պարոն Բալասանյանի համար այս տարին հոբելյանական է` նա նշում է իր 60 ամյակը, ու տրամաբանական է, որ պարոն քաղաքապետն իրավունք ունի իր ծննդյան տարեդարձը նշել ընտանիքի հետ», այս մասին ORER.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով գյումրեցիների արձագանքը հանրահավաքի վերաբերյալ, հնարավոր չէ՞ր 60-ամյակը նշել ծննդյան օրից մի քանի օր անց, մանավանդ որ քաղաքապետը այն կուսակության անդամն է, որը հանրահավաքի նախաձեռնողներից է` Լիլիթ Մակարյանը պատասխանեց. «Պարոն քաղաքապետի խիստ հրահանգն է` ես Գյումրու քաղաքապետարանի, քաղաքապետի մամուլի խոսնակն եմ և եթե ձեզ հետաքրքրում է քաղաքապետի կամ քաղաքապետարանի գործունեությանը վերաբերող հարցեր, ապա ես պատրաստ եմ պատասխանելու, նման հարցերի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու, իսկ կուսակցական, քաղաքական և նմանատիպ հարցերի վերաբերյալ ես իրավասու չեմ ձեզ որևէ տեղեկեկություն տալու»: Նշենք, որ նրա ծննդյան օրը հոկտեմբերի 12-ին է: