Ֆրանկ դե Բուր. Ինտերը հարգում է Յուվենտուսին, բայց չի վախենում
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոսել է Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպման իր սպասումների մասին:
«Մենք պետք է խոստովանենք, որ խաղալու ենք շատ ուժեղ մրցակցի հետ, դա անակնկալ չէ: Անչափ հարգում եմ այն ամենը ինչ անում են «Յուվենտուսում», բայց մենք չենք վախենում:
Մենք հարգում ենք նրանց եւ համառորեն աշխատելու ենք դրական արդյունքի հասնելու համար», - հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցել «Football Italia»-ն: