Կանհանգստանայի այն դեպքում, երբ գոլային պահեր չստեղծեինք. Տիտո Ռամալյո
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Բանանցը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»:
Հանդիպումից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն կարծիքը հայտնեց հանդիպման մասին.
«Արժանի էինք հաղթանակին: Հաշիվը կարող էր ավելի լիներ, շատ պահեր ունեինք: Լավ էինք ուսումնասիրել «Արարատին», գիտեինք հարձակվողական ներուժը և չեզոքացրինք»:
- Գոլային չիրացված պահերն անհանգստացնո՞ւմ են:
- Կանհանգստանայի, եթե ընդհանրապես գոլային պահեր չստեղծեինք: Քիչ-քիչ ենք առաջ գնում:
- «Արարատը» լավ պահ ուներ, երբ հաշիվը 1:0 էր…
- Մենք էլ 4-5-ն ունեինք:
- Նախորդ խաղի համեմատ 4 փոփոխություն էիք կատարել. ի՞նչ պատճառով:
- Պատճառները տարբեր են: Ադամսը և Հակոբյանը թեթև վնասվածքներ ունեն: Բացի այդ, 9 օրում 4 հանդիպումներ ունենք: Ցանկանում էի նաև առջևի գծում թիմն ավելի շատ գնդակ պահեր, ուստի փոփոխություններ էին եղել:
- Արագ գոլ խփելու նպատակ կա՞ր:
- Պարզապես որոշել էինք մրցակցին գնդակ չտալ:
- Առջևում Սուպերգավաթի հանդիպում կա: Սովորաբար մեր թիմերը 2-րդ կազմ են դուրս բերում. Դուք ի՞նչ մոտեցում եք ցուցաբերելու:
- Պետք է սպասել:
- Խիտ գրաֆիկին թիմը որքանո՞վ է պատրաստ և ինչպե՞ս եք դուրս գալու իրավիճակից:
- Ամբողջ կազմը պետք է օգտագործենք. խաղալու են բոլորը