Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 8-12-ին հյուսիսային և արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Հանրապետության մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: Քամին' հյուսիս–արևմտյան 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 2-3 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:
Երևանում` հոկտեմբերի 08-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրև: