Ֆուտզալ. Բրազիլիան ջախջախել է Մոզամբիկին
ՍպորտԿոլումբիայում ընթանում է ֆուտզալի աշխարհի 2016 թվականի առաջնությունը:
Կայացել են խմբային փուլի 3-րդ տուրի մի շարք հանդիպումներ:
Բրազիլիայի հավաքականը 15:3 հաշվով ջախջախել է Մոզամբիկի ընտրանուն: D խմբի մյուս խաղում Ուկրաինան 3:1 հաշվով հաղթել է Ավստրալիային: Բրազիլիան և Ուկրաինան դուրս են եկել փլեյ-օֆֆ, իսկ Ավստրիալիան դեռ կպայքարի լավագույն 3-րդ տեղի համար:
A խմբում Պորտուգալիան 5:1 հաշվով հաղթել է Ուզբեկստանին: Պորտուգալացիներն 1-ին տեղով դուրս են գալիս խմբից: 2-րդ տեղում Կոլումբիան է, որը 4:3 հաշվով հաղթել է Պանամային:
Գոլառատ է ստացվել C խմբի Գվատեմալա - Պարագվայ խաղը. պարագվայցիները հաղթել են 8:4 հաշվով: Խմբի մյուս խաղում Իտալիան 2:0 հաշվով հաղթել է Վիետնամին: