Միջադեպ Ծաղկահովիտում. քվեարկությունը դադարեցվել է
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում անհայտ անձը մտավ 14/1 ընտրատարածք, ներկայացավ որպես գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Երվանդ Խաչատրյանի վստահված անձ և ասաց.«Վերևից ասել են դադարեցնել ընտրությունները, որովհետև Արայիկ Խանդոյանի կինը, վստահված անձ է և կրում է Արայիկ Խանդոյանի պատկերով մարզաշապիկ»։
Արայիկ Խանդոյանի կինն ընդդիմացավ,հավաքված մարդիկ փաստաթուղթ պահանջեցին ընտրությունը դադարեցնել պահանջող անձից, պարզվեց, որ նա կեղծ թուղթ ուներ իր մոտ և գրանցված չէր որպես գործող համայնքապետի վստահված անձ։ Արայիկ Խանդոյանի կինը պնդում է,որ շապիկը քարոզչության նպատակով չի հագել։
Ոստիկանները դուրս հրավիրեցին նրան։ Ընտրությունն այս պահին դադարեցված է, մարդկանց մուտքն արգելված է։