Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի տարածքում գործում է ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղեմաս
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանի տարածքում, ինչպես նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները սեպտեմբերի 18-ին մասնակցում են ՌԴ Պետդումայի ընտրություններին նաև Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի տարածքում գործող թիվ 8031 ընտրատեղամասում՝ ներկայացնելով գործո ղ օտարերկրյա անձնագիրը։
Այստեղ են քվեարկում ինչպես Շիրակում, այնպես էլ Լոռիում բնակվողները: Քվեարկությունը կանցկացվի 08:00-ից մինչև 20:00:
Եւս 3 տեղամաս Շիրակի մազի տարածքում գործում են 102-րդ ռազմաբազայի տարածքում:
Հյուպատոսարանում ընտրությունը սկսվել է ժամանակին և նորմալ ընթանում է: Այս մասին վստահեցրեց թիվ 8031ընտրատեղամասի նախագահ, Գյումրիում ՌԴ հյուպատոսԵվգենի Կոնիշևը:
«Ընտրողների հոսք օրվա ընթացքում սպասվում է: Ընթացքն արդեն ակտիվ է, բայց ավելին ենք սպասում: Դակապված է նրա հետ, որ այսօր հանգստյան օր է, ս ակայն, ինչպեսցույց է տալիս փորձը, Հայաստանում Ռուսաստանիքաղաքացիները բավական ակտիվ են և մեծ հոսք կլինի մի քանիժամից, երբ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համարԳյումրի կգան նաև հարևան Լոռու մարզից:
Սպասում ենք նաև ՌԴ քաղաքացիների՝ Վրաստանում բնակվող: Այնպես որ, հյուպատոսարանումտեղակայված տեղամասում սպասում ենք մեծ ակտիվություն»,- նշեց հյուպատոսը՝ կարևորելով ընտրական գործընթացը ՌԴ յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Պետդումայի պատգամավորների ընտրություն անչափ կարևոր է, մենք պետք է կարողանանք ընտրել արժանի, գրագետ ու արհեստավարժ պատգամավորների, ովքեր կկարողանան օրենքներ ընդունել՝ ի շահ ՌԴ քաղաքացիների»,- նշեց պատասխանատուն:
«Ընտրատեղամասը բացվել է ընտրողի համար առավոտյան ժամը 8-ին, սակայն մինչ այդ մեր կողմից կատարվել են նախապատրաստականվերջին աշխատանքները՝ ստուգել քվեախցերը, կնիքների առկայությունը և այլն:
Կաշխատենք մինչև ժամը 20:00-ը, որից հետո արդենկսկսենք հաշվարկը»,- հավելեց Եվգենի Կոնիշևը: