Բուրջանաձեն «Վրացական երազանքին» և Սաակաշվիլիի կողմնակիցներին մեղադրել է հանցավոր համաձայնության մեջ
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն իշխող «Վրացական երազանք» կոալիցիային մեղադրել է ներկայումս ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության հետ հանցավոր համաձայնության մեջ, որը գլխավորում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիան»:
«Վրացական երազանքը» հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի արդարացնի «Ազգային շարժմանը»: Դա հիմք է տալիս մտածելու, որ «Վրացական երազանքի» անդամների մեծ մասը լավագույն դեպքում անգործունակ են, իսկ վատագույն դեպքում՝ հանցավոր համաձայնության մեջ են ՄԱՇ-ի հետ, ինչը նպատակամղված է «Ազգային շարժմանը» փրկելուն, որպեսզի ինչ-որ ժամանակ անց այն վերադառնա փոխված տեսքով»,- հայտարարել է Բուրջանաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում: Նրա խոսքով՝ «հանցավոր համաձայնությունը դրսևորվում է այն բանում, որ անցկացվում են «ամոթալի» դատավարություններ, որոնց ընթացքում դատախազությունը չի կարողանում հիմնավորված մեղադրանքներ առաջադրել Սաակաշվիլիի կողմնակիցներին»:
Նրա խոսքով՝ «հետաքննությունը ոչ թե պետք է կալաներ Սաակաշվիլիի տատիկի ավտոմեքենան, այլ փնտրեր այն միլիոնները, որոնք նա դուրս է բերել երկրից»: «Բայց դրա համար հարկավոր է չվախենալ և չպետք է նայել դեսպանությունների կողմը, կարևոր չէ արևմտյան են դրանք, թե արևելյան, հյուսիսային թե հարավային, և սպասել, թե ինչ կասեն նրանք: Դրա համար հարկավոր է ձեռնհասություն ու համարձակություն, որը «Վրացական երազանքը» չունի»,- հայտարարել է Բուրջանաձեն: