McDonald's-ին 500 մլն դոլարի չափով տուգանք է սպառնում
ՀասարակությունԱրագ սննդի McDonald's ռեստորանային ցանցը կարող է հարկադրված լինել 500 մլն դոլարի չափով տուգանք վճարել՝ Լյուքսեմբուրգում հարկեր չվճարելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ McDonald's եւ Amazon ընկերությունները, հավանաբար, կհաջորդեն Apple-ին, որը Եվրահանձնաժողովի որոշմամբ պետք է 13 մլրդ եվրո վճարի:
Նշվում է, որ McDonald's-ը 1.8 մլրդ դոլար եկամուտից 1.49%-ի չափով հարկեր է վճարել, որը 2009 թվականից վաստակել է Լյուքսեմբուրգում: Քանի որ այս երկրում ստանդարտ հարկային դրույքաչափը 29.2% է, պարբերականը ենթադրում է, որ McDonald's-ին կարող են պարտավորեցնել կես միլիարդ դոլար վճարել:
Ընկերությունում, սակայն, հայտարարել են, որ բարեխղճորեն վճարել են բոլոր հարկերը: