«Մոնակո»-ն շարունակում է գլխավորել Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը
ՍպորտՖրանսիայի առաջնությունում ավարտվեց 5-րդ տուրը:«Արմենպրես»-ը ներկայացնում է 5-րդ տուրի ամփոփումը:
Առաջնության առաջատար «Մոնակո»-ն սեփական հարկի տակ կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել «Ռեն»-ի դարպասը: Մենեգացիների կազմում առաջին գոլը խփեց Ռադամել Ֆալկաոն: Լեոնարդո Ժարդիմի թիմը 2-րդ կեսում ևս անկասելի էր: Թոմաս Լեմարը ավելացրած ժամանակում դարձավ դուբլի հեղինակ: «Մոնակո»-ն այս հաղթանակից հետո վաստակել է 13 միավոր:
Տուրի կենտրոնական խաղում Մարսելի «Օլիմպիկ »-ը սեփական հարկի տակ հանդիպեց Լիոնի «Օլիմպիկ»-ի հետ: Օլիմպիկների պայքարում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղն ավարտվեց գոլազուրկ հաշտությամբ:
Մարիո Բալետոլիի «Նիս»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի ավարտեց մրցավեճը «Մոնպելյե»-ի հետ: Այս խաղում դաշտի տերերից հաշիվը 67-րդ րոպեին բացեց Ռիադ Բուդելեբուզը: 85-րդ րոպեին Յունես Բելհանդան հավասարեցրեց հաշիվը և խաղն այդպես էլ ավարտեց՝1-1:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
«Կան»-«Պարի Սեն Ժերմեն»՝ 0-6
«Բորդո»-«Անժեր»՝ 0-1
«Դիժոն»-«Մեց»՝ 0-0
«Լորիան»-«Լիլ»՝ 1-0
«Նանսի»-«Նանտ»՝ 1-1
«Թուլուզ»-«Գենգամ»՝ 2-1
«Սենտ Էտյեն»-«Բաստիա»՝ 1-0: