Գերմանիայի առաջնությունում ավարտվել է 3-րդ տուրը
ՍպորտԳերմանիայի առաջնությունում առանց պարտության 3-րդ խաղն է անցկացրել Մյունխենի «Բավարիա»-ն: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Բունդեսլիգայում 3 անընդմեջ հաղթանակ ունի նաև Բեռլինի «Հերտա»-ն:
3-րդ տուրում «Բավարիա»-ի մրցակիցը «Ինգոլշտադտ»-ն էր: Հյուրերը խաղի 8-րդ րոպեին անակնկալ կերպով հասան հաջողության: «Ինգոլշտադտ»-ին հաշվի մեջ առաջ մղեց Դանկո Լազովիչը: Կառլո Անչելոտիի թիմը արդեն 12-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Մյունխենցիները 2-րդ կեսում կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել: Չավի Ալոնսոն և Ռաֆինյան հաղթանակ պարգևեցին «Բավարիա»-ին ՝ 3-1 հաշվով:
Առաջնության մյուս առաջատարը ՝«Հերտա»-ն, խաղաց «Շալկե-04»-ի հետ: Չնայած առաջնությունում բեռլինցիների հաջող մեկնարկին, ֆավորիտն այս խաղում, այնուհանդերձ, ռուրյան ակումբն էր: Սպասելիքները չարդարացան. «Հերտա»-ն վստահ հաղթանակ տոնեց 2-0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Միչել Վայզերը և Վալենտին Շտոկերը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ քարը քարի վրա չթողեց «Դարմշտադտ»-ից: Մրցավեճն ավարտվեց ռուրյան ակումբի հաղթանակով՝ 6-0: Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Կաստրոն, մեկական անգամ աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչը, Ադրիան Ռամոսը, Էմրե Մորը և Սեբաստիան Ռոդեն:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Քյոլն»-«Ֆրայբուրգ»՝ 3-0
«Այնթրախտ»-«Բայեր»՝ 2-1
«Համբուրգ»-«Լայպցիգ»՝ 0-4
«Հոֆենհայմ»-«Վոլսբուրգ» ՝ 0-0
«Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Վերդեր»՝ 4-1
«Աուգսբուրգ»-«Մայնց»՝ 1-3: