Դոլարն ու ռուբլին դրամի նկատմամբ արժևորվել են, իսկ ֆունտն ու եվրոն` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 19-ին կազմել է 473.86 դրամ: Այն սեպտեմբերի 16-ի համեմատ արժևորվել է 0.12 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.21 դրամ՝ նվազելով 2.52 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 618.53 դրամ է՝ սեպտեմբերի 16-ի համեմատ այն նվազել է 6.52 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 19-ին կազմել է 7.31 դրամ` սեպտեմբերի 16-ի համեմատ արժևորվել է 0.03 դրամ է:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 288.09 դրամ, ոսկի՝ 19.932.65 դրամ, պլատին` 15.417.77 դրամ։