Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազել են: Այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները, հայտնում է Gazeta–ն։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,51 տոկոսով՝ հասնելով 43,08 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,28 տոկոսով՝ հասնելով 45,77 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: