ՕԵԿ-ն անկոչ հյուր չէ եռյակի հանրահավաքին մասնակցելու համար
«Օրինաց երկիր» կուսակցությունը չի մասնակցի երեք ընդդիմադիր ուժերի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, սակայն ողջունում է դրա անցկացումը: Այս մասին լրագրողների հետ հանիպման ժամանակ հայատարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով' կուսակցությունը հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ստացել: «Մենք ըմբռնումով ենք մետենում այդ հանրահավաքին և այն դրական ենք գնահատում: Սակայն մենք չեն ք մասնակցելու, որովհետև անկոչ հյուր չենք: Հանրահավաքը մենք դիտարկում ենք որպես քաղաքական ակտիվության նշան, որը ժողովրդավարական երկրների բնական գործընթաց է: Բայց մենք չենք լինի այդ հանրահավաքին: Իսկ համագործակցության այլ եզրեր եռյակի հետ մենք ունեցել ենք և ունենք»,- «Արմենպրես»-իհաղորդմամբ' ասաց Շահգելդյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ կուսակցությունն այսօր առաջնորդվում է այն սկզբունքներով, որոնցով հանդես էր եկել կոալիցիայից դուրս գալու ժամանակ: «ՕԵԿ-ն արդեն հայտարարել է , որ ընդդիմություն է: Երբ մենք դուրս եկանք կոալիցիայից, հստակ դիրքորոշում արտահայտեցինք, և այսօր գործում ենք այդ շրջանակներում: Քաղաքական գործունեության ակտիվության դաշտում յուրաքանչյուր քաղաքական ուժ իր գաղափարներն ունի: ՕԵԿ-ը գաղափարակից է փոփոխությունների»,- ասաց նա:
Հայաստանի երեք ընդդիմադիր ուժեր' Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները ներկայումս մարզային այցելություններ են իրականացնում, իսկ հոկտեմբերի 10-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել Երևանի «Ազատության» հրապարակում: