Կուրտուա. Աթլետիկոյում եմ դարձել դարպասապահ
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» նախկին եւ Լոնդոնի «Չելսիի» ներկայիս դարպասապահ Տիբո Կուրտուան վստահ է, որ ապագայում կվերադառնա Իսպանիա:
-«Աթլետիկոյում» ես հասկացա թիմի կարեւորությունը եւ դարձա այն դարպասապահը, որը հիմա եմ: Կարոտում եմ Իսպանիան եւ ոչ միայն «Աթլետիկոյի» համար: Երբ լքում էի Իսպանիան, վստահ էի, որ վերադառնալու եմ», - Կուրտուայի խոսքն է փոխանցել «Marca»-ն:
Բելգիացի դարպասապահը մադրիդյան ակումբի կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին: