Ռանյերի. Ցանկանում էի ձեռք բերել Կոնտեին
ՍպորտԱնգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատմել է, որ ժամանակին ցանկանում էր իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Ռանյերին 1993-97 թվականների ընթացքում մարզել «Ֆիորենտինան», իսկ Կոնտեն 1991-2004 թվականներին Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ էր:
«Կոնտեին վաղուց գիտեմ: Երբ ես մարզում էի «Ֆիորենտինան» նա խաղում էր «Յուվենտուսում» եւ ես ցանկանում էի հրավիրել Կոնտեին մեր թիմ: Նա եւ Դի Լիվիոն հիանալի ֆուտբոլիստներ կլինեին «Ֆիորենտինայի» համար, բայց նրանց տրանսֆերները չհաջողվեց իրականացնել», - Ռանյերիի խոսքն է փոխանցել «Sky Sports»-ը:
Հավելենք, որ Կլաուդիո Ռանյերիի «Լեսթեր Սիթին» եւ Անտոնիո Կոնտեի «Չելսին» հանդիպելու են Լիգայի գավաթի 1/16 եզրափակչի առաջիկա խաղում: