«Չելսի»-ն պայքարից դուրս թողեց «Լեսթեր Սիթի»-ին
ՍպորտԱնգլիական լիգայի գավաթի խաղարկությունում կայացավ 1/16 եզրափակիչի 8 հանդիպում: «Արմենպրես»-ը, հայտնում է, որ առաջին խաղային օրվա կենտրոնական խաղը կայացավ «Քինգ Փաուեր»-ում, որտեղ «Լեսթեր Սիթի»-ն հանդիպեց «Չելսի»-ի հետ:
Անգլիայի գործող չեմպիոնի ֆուտբոլիստները հիանալի սկսեցին հանդիպումը և կարողացան առաջին կեսում 2 գնդակ ուղարկել լոնդոնցիների դարպասը: Շինջի Օկազականին իր ակտիվում դուբլ գրանցեց: 2-րդ կեսում «Չելսի»-ն դուրս եկավ խաղադաշտ, լի վճռականությամբ` խաղադաշտում փոխել ուժերի դասավորությունը: Անտոնիո Կոնտեի ֆուտբոլիստները, ոչ միայն կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, այլև վստահ հաղթանակի հասան: Նախ Գարի Կեհիլը և Սեզար Ասպիլիկուետան հավասարեցրին խաղի հաշիվը, այնուհետև Սեսկ Ֆաբրեգասի դուբլը «ազնվականներին» հաղթանակ պարգևեց անչափ կարևոր խաղում: «Լեսթեր»-ի կազմում 89-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ պաշտպան Մարչին Վասիլեսկին:
Մյուս 7 հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բորնմուտ»-« Պրեստոն»` 2-3
«Բրայթոն»-«Ռեդինգ»` 1-2
«Դերբի Քաունթի»-«Լիվերպուլ»` 0-3
«Էվերթոն»-«Նորվիչ Սիթի» ` 0-2
«Լիդս»-«Բլեքբեռն Ռովերս»` 1-0
«Նյուքասլ»-«Վուլվերհեմփթոն»` 2-0
«Նոթինգեմ Ֆորեսթ»-«Արսենալ»` 0-4: